Ավստրալիայում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ավստրալիայի հարավային ափից 900 կմ հեռավորության վրա չորեքշաբթի օրը 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է երկրի երկրաբանական բյուրոն։
Սեյսմոլոգների տվյալներով՝ ցնցումների էպիկենտրոնը գտնվել է օվկիանոսում՝ մոտ 10 հազար մարդ բնակչություն ունեցող Էսպերանս քաղաքից 900 կմ հարավ։ Աղբյուրը գտնվել է 10 կմ խորության վրա։
Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան, ցունամիի սպառնալիքի մասին չի հաղորդվում։
Կարծիքներ