Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ այսօր հրավիրած արտահերթ նիստում հավանություն է տվել հանձնաժողովի որոշմանը՝ հուլիսի 12-ին՝ ժամը 11:00-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում հրավիրել խորհրդարանական լսումներ՝ «Ներքին գործերի նախարարության ստեղծումը. քաղաքացիական վերահսկողության կարևորությունը» թեմայով:
Հիմնական զեկույցով հանդես կգան ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:
Խորհրդարանական լսումների օրակարգում ընդգրկվել են նաև «Ներքին գործերի նախարարության առաջարկվող մոդել. հիմնարար սկզբունքներ, ֆունկցիոնալ-կառուցվածքային և վերահսկողությանե և «Ներքին գործերի նախարարության ստեղծման և ոստիկանության ներքին, գործադիր վերահսկողության ապահովման միջազգային փորձը» թեմաներով հարցերը:
Այնուհետև տեղի է ունեցել 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի դռնփակ նիստը:
Կարծիքներ