Ընդդիմության երիտասարդներին զորակոչելու համար Սեյրան Օհանյանը սպառնացել է գլխավոր զինկոմին
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ արտահերթ նիստում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձավ ընդդիմադիր պատգամավորներին։
«Ազգային ժողովի մի պատգամավոր` ընդդիմությունից, իրեն իրավունք է վերապահում, երևի շփոթել է, որ ինքն այլևս չի աշխատում զինվորական գերատեսչությունում, զանգել է զինվորականներից մեկին, մասնավորապես, գլխավոր զինկոմին ու հարցադրումներ արել՝ ի՞նչ իրավունքով եք զորակոչում ընդդիմության երիտասարդներին։ Դուք ՀՀ քաղաքացի եք, թե՞ ոնց։ Ճիշտ է ասվում՝ Երևանում երկիրը փրկելը, իհարկե, հեշտ է։ Դուք փորձում եք մեզ մղել, մեր երկիրը տանել դեպի անորոշություն»։
Ի դեպ, մեր տեղեկություններով նախարար Պապիկյանի մատնանշած ընդդիմաիր պատգամավորը, ով զանգահարել էր գլխավոր զինկոմին, ՊՆնախկին նախարար Սեյրան Օհանյանն է։ Ինչպես հավաստիացնում է մեր աղբյուրը՝ Սեյրան Օհանյանը հեռախոսային խոսակցության ժամանակ անգամ սպառնալիքներ է հնչեցրել է գլխավոր զինկոմի հասցեին՝ անընդհատ շեշտելով, թե իբր իրավունք չունեն ընդդիմության երիտասարդներին զորակոչելու։
Սակայն գլխավոր զինկոմի պատասխանը եղել է շատ հակիրճ՝ օրենքի առաջ հավասար են բոլորը։
Կարծիքներ