Ավիավթար Իրանում․ վայրէջքից առաջ կործանվել է սպորտի նախարարին տեղափոխող ուղղաթիռը

Ավիավթար Իրանում․ վայրէջքից առաջ կործանվել է սպորտի նախարարին տեղափոխող ուղղաթիռը

Իրանի Քերմանի նահանգում ավիավթարի է ենթարկվել սպորտի նախարար Սեյեդ Համիդ Սաջադիին տեղափոխող ուղղաթիռը: Դեպքը տեղի է ունեցել Բաֆթ քաղաքի մարզական համալիրում վայրէջքից առաջ: Այս մասին տեղեկացնում են իրանական ԶԼՄ-ները։

Նախարարն ու նրա հետ ուղղաթիռում գտնված 12 ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց:

Քերմանի նահանգապետ Մոհամմադ-Մեհդի Ֆադաքարը հայտնել է, որ ավիավթարի պատճառը դեռ պարզ չէ: Կատարվում է քննություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում