Մեծ Բրիտանիան պատրաստ է ակտիվորեն մասնակցել հետպատերազմյան Ուկրաինայի վերականգմանը
Մեծ Բրիտանիան ամենաակտիվ մասնակցությունն է ունենալու հետպատերազմյան Ուկրաինայի վերականգմանը, իսկ առայժմ ձգտում է օգնել նրան ռազմական տեխնիկայի մատակարարումներով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը:
«Մեծ Բրիտանիան մտադիր է ամենաակտիվ մասնակցությունն ունենալ հետպատերազմյան Ուկրաինայի վերակառուցմանը: Դրա համար անհրաժեշտ է ստեղծել «Մարշալի պլանի» նոր տարբերակը: Իսկ առայժմ մենք ձգտում ենք օգնել Ուկրաինային ռազմական տեխնիկայի մատակարարումներով», - ասել է Թրասը Պրահայում, որտեղ նա այցով այնտեղ էր գտնվում:
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի խոսքով՝ Արեւմուտքի երկրներին անհրաժեշտ է անել ամեն ինչ, որպեսզի Ուկրաինան հաղթի Ռուսաստանի հետ հակամարտությունում:
«Հակառակ դեպքում Արևմուտքի երկրները չեն կարողանա իրենց անվտանգ զգալ», - հավելել է Թրասը:
Կարծիքներ