Հայաստանը վերջին երկու մրցաշրջանների հաշվարկում «Նոայի» հաջողությունների շնորհիվ զբաղեցնում է 27-րդ հորիզոնականը

Հայաստանը վերջին երկու մրցաշրջանների հաշվարկում «Նոայի» հաջողությունների շնորհիվ զբաղեցնում է 27-րդ հորիզոնականը

 25/26 մրցաշրջանի մեկնարկից մինչ այս պահը Հայաստանն ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում վաստակել է ընդհանուր 3.687 միավոր, որից 2.8125-ը կազմում են «Նոայի» վաստակած միավորները: Այս պահին Հայաստանը գտնվում է 34-րդ հորիզոնականում և 33-րդ հորիզոնականում գտնվող Մոլդովային զիջում է ընդամենը 0.063 միավորով։

Եթե այս մրցաշրջանում «Նոան» ավելացնի Հայաստանի օգտին այդ միավորները, ապա 2027/28 մրցաշրջանում հայկական մեկ թիմ Կոնֆերենցիաների լիգայի փոխարեն պայքարը կսկսի Եվրոպա լիգայից: Միայն վերջին երկու մրցաշրջանների հաշվարկում Հայաստանը «Նոայի» գրանցած հաջողությունների շնորհիվ զբաղեցնում է 27-րդ հորիզոնականը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում