ՄՕԿ-ի ղեկավարը Տոկիոն համարել Է Օլիմպիադային ամենապատրաստված քաղաքը խաղերի ամբոջ պատմության ընթացքում
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը հուլիսի 13-ին «Տոկիո-2020»-ի կազմկոմիտեի ղեկավար Սեյկո Հասիմոտոյի հետ հանդիպման ընթացքում Տոկիոն համարել Է Օլիմպիական խաղերի անցկացմանն առավել նախապատրաստված քաղաքը: Հանդիպման հեռարձակումը վարել Է NHK հեռուստաալիքը:
«Ձեզ հաջողվել Է Տոկիոն դարձնել Օլիմպիադային առավել նախապատրաստված քաղաքը Խաղերի ամբողջ պատմության ընթացքում: Դա Էլ ավելի նշանակալի Է ներկայիս բարդ հանգամանքներում: Դուք եւ ձեր գործընկերները կարող ենք լիովին գոհ լինել արդեն կատարված աշխատանքից: Սակայն մինչեւ մրցումների սկիզբը մնացել Է 10 օր, իսկ դա նշանակում Է, որ դեռ շատ բան Է անհրաժեշտ անել: Մեր խնդիրը կկատարված կլինի, սոսկ երբ մարզիկները հեռանան Տոկիոյից»,- ընդգծել Է ՄՕԿ-ի ղեկավարը:
Հասիմոտոյի հետ կայացած զրույցում Բախը նաեւ հիշատակել Է ճապոնացիների կարծիքի կարեւորությունը մրցումների կազմակերպիչների համար: «Մեր ընդհանուր նպատակը Խաղերի հուսալի եւ անվտանգ անցկացում Է ատլետների, մարզական պատվիրակությունների եւ, որ ամենակարեւորն Է, Ճապոնիայի բնակիչների համար: Նրանք կարող են համոզված լինել մրցումների կազմակերպմանը մեր ատրաստության հարցում, որը ներառում Է կորոնավիրուսի տարածման կանխման առավել խիստ միջոցներ եւ (Խաղեի մասնակիցների) պատվաստման միջազգային ծրագիր»,- նշել Է ՄՕԿ-ի նախագահը:
Մայիսի 17-ին Asahi թերթի հարցումը ցույց Է տվել, որ Տոկիոյում Օլիմպիական խաղերի չեղակման օգտին հանդես Է գալիս ճահպոնացիների 43 տոկոսը, մրցումների կրկնական հետաձգման օգտին՝ երկրի բնակիչների 40 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ