ՌԴ նախագահի ամենամյա մեծ մամուլի ասուլիսն այս տարի չի կայանա

ՌԴ նախագահի ամենամյա մեծ մամուլի ասուլիսն այս տարի չի կայանա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ավանդական դարձած մեծ ասուլիսն այս տարի չի կայանա: 

Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ նախագահը հնարավորություն կգտնի լրագրողների հետ շփվելու համար:

«Ինչպես և մշտապես անում է նախագահը, նաև օտարերկրյա հանդիպումների ժամանակ»,-ասել է նա:

Նախագահի մեծ մամուլի ասուլիսն ամենամյա միջոցառում է, որն անցկացվում է 2001 թվականից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում