Կորոնավիրուսից մահացության ցուցանիշով Մեքսիկան հայտնվել է երրորդ տեղում՝ շրջանցելով Հնդկաստանին

Կորոնավիրուսից մահացության ցուցանիշով Մեքսիկան հայտնվել է երրորդ տեղում՝ շրջանցելով Հնդկաստանին

Ողջ աշխարհում կորոնավիրուսից մահացության ցուցանիշով Մեքսիկան շրջանցել է Հնդկաստանին՝ հայտնվելով երրորդ հորիզոնականում: Այս մասին վկայում են worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալները:

Հարավամերիկյան երկրում կորոնավիրուսից համաճարակի ողջ ընթացքում արձանագրված մահվան դեպքերը հասել են 169 760-ի, որից 1328-ը վերջին մեկ օրում է գրանցվել: Այս ցուցանիշով Մեքսիկան զիջում է միայն ԱՄՆ-ին (483 487) և Բրազիլիային (234 945):

Մինչդեռ Հնդկաստանում, որտեղ կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 10.8 մլն-ը, որով երկրորդն է աշխարհում, մահացության ցուցանիշը հասել է 155 443-ի:

Մեքսիկայում կորոնավարակակիրների թիվը կազմում է 1 957 889: Այս առումով առաջատարներն են ԱՄՆ-ն (ավելի քան 27 մլն) և Բրազիլիան (ավելի քան 9,6 մլն):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում