Արցախի շինհրապարակներում իրականացվել են տեխզննման աշխատանքներ
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի «Քաղաքաշինության ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ փորձագետները մարտի 16-ից 18-ը Արցախի Հանրապետության մի քանի շինհրապարակներում իրականացրել են տեխզննման աշխատանքներ։
Այս մասին տեղեկացնում է ԱՀ քաղաքաշինության նախարարությունը:
Ստեփանակերտի Տիգրան Մեծ հասցեում և Իվանյան համայնքում կառուցվող նոր թաղամասերում փորձագիտական կենտրոնի մասնագետները կատարել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքները հնարավոր կդարձնեն շինարարական աշխատանքների՝ մասնավորապես, երկաթբետոնե կոնստրուկցիաների բետոնի ամրության որակական գնահատում կատարել։
Իրականացված տեխզննման արդյունքները կվերլուծվեն փորձագիտական կենտրոնի կողմից և կներկայացվեն եզրահանգումները, նախագծված տվյալների համեմատ հնարավոր թույլատրված շեղումներն ու անհամապատասխանությունները։ Ըստ փորձագետների՝ նախնական տպավորությունները գոհացուցիչ են։
Կարծիքներ