Բրիտանացի հնագետները քարտեզ են գտել, որը բացահայտում է «Նոյի տապանի» գտնվելու վայրը

Բրիտանացի հնագետները քարտեզ են գտել, որը բացահայտում է «Նոյի տապանի» գտնվելու վայրը

Հետազոտողները մոտ են Նոյան տապանի գտնվելու առեղծվածի բացահայտմանը։ Դարերի որոնումները հաջողությամբ են պսակվել. թվում է, թե վերջապես անհերքելի ապացույցներ են հայտնաբերվել:

Փոքրիկ «Imago Mundi» ցուցանակը երկար տարիներ հետապնդել է Բրիտանական թանգարանի աշխատակիցներին: Այն հայտնաբերվել է Աբու Հաբբա (Սիպպար) քաղաքի մոտ՝ դեռ 1882թ. և թվագրվել մոտավորապես մ.թ.ա. 6-րդ դարով։

 

Տարօրինակ պատկերները՝ շրջաններ, գծեր, եռանկյուններ, ուղեկցվում էին սեպագիր գրությամբ, որը դեռ հնարավոր չէր վերծանել։

 

Հետագայում պարզվել է, որ երկրաչափական պատկերները ներկայացնում են աշխարհագրական օբյեկտներ՝ ծովեր, գետեր, լեռներ, քաղաքներ։ Ավելի ճիշտ, կար միայն մեկ բնակավայր՝ Բաբելոնը՝ Միջագետքի հնագույն բնակիչների կենտրոնը։

 

Imago Mundi-ն հայտնվում է մեկ այլ տեքստում՝ ջրհեղեղի բաբելոնյան լեգենդում, որը համահունչ է Նոյի աստվածաշնչյան պատմությանը․ «Աստված Երկիր ուղարկեց անվերջ անձրև, որը կործանեց ողջ մարդկությունը, բացառությամբ ոմն Ուտնապիշտիմի և նրա ընտանիքի: Նա կառուցեց մի հսկա նավ, որով, ի վերջո, վայրէջք կատարեց Ուրարտու լեռան վրա: Համանուն պետությունը գոյություն է ունեցել ժամանակակից Հայաստանի, Արևելյան Թուրքիայի և Հյուսիսարևմտյան Իրանի տարածքում՝ մ.թ.ա. 13-6-րդ դարերում»։

Եթե Բրիտանական թանգարանի քարտեզը չի ստում, ապա գիտնականների ձեռքում կա ամենահին և ճշգրիտ ճանապարհը դեպի ամենամեծ մասունքներից մեկի՝ Նոյան տապանի գտնվելու վայրը: Եվ դա պետք է փնտրել Իրանում։ Գիտնականները եզրակացրել են՝ պետք է փնտրել Թախտե Սոլեյման լեռան վրա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում