ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ

ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ հունիսի 6-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.24 դրամով և կազմել 387.04 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 414.13 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 4.77 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.83 դրամով և կազմել 480.55 դրամ:

Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 59.94 դրամով և կազմել 24385.15 դրամ: Արծաթի գինը նվազել է 5.29 դրամով և կազմել 292.11 դրամ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում