Բոլսոնարոն մտադիր չէ վիճարկել նախագահական ընտրությունների արդյունքները
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն հայտարարել է հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում պարտությունը ընդունելու պատրաստակամության մասին, եթե քվեարկության արդյունքն իր օգտին չլինի։ Այս մասին կիրակի հայտնել է Globo թերթը:
«Մենք այժմ աշխատում ենք վերընտրվելու համար, եթե այդպիսին է ժողովրդի կամքը: Հակառակ դեպքում, մենք հարգանքով կվերաբերվենք արդյունքներին», - մեջբերում է նախագահի հրապարակումը նրա խոսքերը: Ըստ թերթի՝ քաղաքական գործիչը, ով բազմիցս անվստահություն է հայտնել Բրազիլիայում էլեկտրոնային քվեատուփերի միջոցով քվեարկության ներկայիս համակարգին, նման հայտարարություն է արել շաբաթ օրը՝ աջակիցների հետ զրույցում։
Կարծիքներ