Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է կայանված «Տոյոտա Քեմրի»-ի վրա

Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է կայանված «Տոյոտա Քեմրի»-ի վրա

Ապրիլի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Տիգրան Պետրոսյան փողոցի 10 շենքի բակում հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, տեղում պարզվել է, որ հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է Երևանի բնակիչ 33-ամյա Հովհաննես Գ․-ին պատկանող «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վրա: Տուժածներ չկան։

Դեպքի վայր ժամանած Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները մասնատել են ծառը և հեռացրել ավտոմեքենայի վրայից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում