Թերարժեքության բարդույթով տառապող նախագահը սրում է իրավիճակը՝ փորձելով ինքնահաստատվել
Իր հարցազրույցներում մերժված Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ նախագահ կարգված Արմեն Սարգսյանը մի քանի հստակ շեշտել է, որ որպես նախագահ ունի սահմանափակ իրավասություններ: Արմեն Սարգսյանն հստակ մեսիջ է հղել, որ ցանկանում է տնօրինել իշխանական ավելի շատ լծակների՝ առաջարկելով նույնիսկ փոփոխություններ կատարել սահմանադրության մեջ:
Երեկ Արմեն Սարգսյանի կողմից վարչապետի` ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը չստորագրելն ու առարկություններով վարչապետին ներկայացնելը հստակ մի բան է նշանակում։
1) Թերարժեքության բարդույթով տառապող Արմեն Սարգսյանը փորձում է ի ցույց դնել իր անձի կարևորությունը Հայաստանի ներքաղաքական կյանքում:
2) Եթե Փաշինյանը ԳՇ պետի հայտարարությունը որակում է որպես ռազմական հեղաշրջման փորձ, ապա Արմեն Սարգսյանը փորձում է լեգիտիմացնել այդ հեղաշրջումը։ Փաստացի Արմեն Սարգսյանը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանից կերտում է դիկտատոր։
Չնայած որ, ինքնահաստատման փորձեր անող Արմեն Սարգսյանը մի բան հաշվի չի առել, որ ներքաղաքական կյանքը էլ ավելի լարելով արժանանալու է հանրության ատելությանն ու պարսավանքին:
Կարծիքներ