Հայտնի է դարձել, թե ովքեր են հանդես գալու «Միստեր եւ միսիս Սմիթ» ֆիլմի սերիալի գլխավոր դերերում

Հայտնի է դարձել, թե ովքեր են հանդես գալու «Միստեր եւ միսիս Սմիթ» ֆիլմի սերիալի  գլխավոր դերերում

«Միստր եւ միսիս Սմիթ» պաշտամունքային ֆիլմը, որտեղ գլխավոր դերերը կատարել են Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին, շարունակություն կստանա մի ամբողջ սերիալի տեսքով։ Հայտնի չէ, թե արդյոք դա կլինի բնօրինակի կամ ռեմեյքի ուղղակի շարունակությունը, բայց արդեն հայտնի են գլխավոր դերակատարները:

Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, միստրին մարմնավորելու է դերասան եւ երաժիշտ Դոնալդ Գլովերը, որը հայտնի է որպես Childish Gambino, իսկ միսիսին՝ Ֆիբի Ուոլեր-Բրիջը: Պրեմիերան տեղի կունենա Amazon-ում՝ 2022 թվականին։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում