Վարդենյաց լեռնանցքում թափված քարերը մաքրվել են
Վարդենյաց լեռնանացքում՝ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 32-րդ կմ-ին թափված քարերը հատուկ տեխնիկայի (գրեյդեր և տրակտոր) օգնությամբ մաքրվել են ճանապարհից (մոտ 1,5 խմ): Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:
Հիշեցնենք, այսօր՝ ապրիլի 12-ին, ժամը 06:16-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Վարդենյանց լեռնանցքում՝ Քարավանատան մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը։
Կարծիքներ