Պատվաստանյութերի բաշխման անհավասարությունը հանգեցնում Է նոր շտամերի հայտնվելուն. Գուտերիշ

Պատվաստանյութերի բաշխման անհավասարությունը հանգեցնում Է նոր շտամերի հայտնվելուն. Գուտերիշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կարծում Է, որ աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի անհավասարաչափ բաշխումը հանգեցնում Է նոր շտամենրի զարգացման եւ տնտեսական անկման շարունակման:

«Պատվաստանյութերի (բաշխման գործում) անհավասարությունը COVID-19-ի նոր տարբերակներին թույլ Է տալիս զարգանալ եւ աճել՝ աշխարհը մատնելով Էլ ավելի շատ զոհերի եւ շարունակելով տնտեսական անկումը»,- հոկտեմբերին 16-ին գրել Է նա իր Twitter-ում:

Նրա խոսքով՝ «առանց համակարգված եւ հավասար մոտեցման չի լինի (ախտահարման) դեպքերի կայուն կրճատում ոչ մի երկրում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում