Թայվանի ափերի մոտ 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Թայվանի ափերի մոտ 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին երեքշաբթի օրը հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Օջախը ը գտնվել է 10 կմ խորության վրա։ Աղետի էպիկենտրոնը գտնվել է Տայչունգ քաղաքից 133 կմ հարավ-արևելք (ավելի քան 1 մլն մարդ):
ԱՄՆ Ցունամիի նախազգուշացման ազգային կենտրոնի տվյալներով՝ ցունամիի նախազգուշացում չի հայտարարվել։
Ստորգետնյա ցնցումները զգացվել են Թայբեյ քաղաքում, հայտնում է Reuters-ը ։
Կարծիքներ