Ստեփանակերտ-Գորիս նոր երթուղու 4,7 կիլոմետրանոց ճանապարհահատվածն արդեն պատրաստ է. Արցախի ՆԳՆ
Արցախի ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ այսօր՝ երեկոյան ժամը 20:00-ին, Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ երթևեկությունը կդադարի գործել Բերձորի միջանցքով:
Ստեփանակերտ-Գորիս նոր երթուղու 4,7 կիլոմետրանոց ճանապարհահատվածը, որը սկսվում է Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի խաչմերուկից, արդեն պատրաստ է:
«Ռուս խաղաղապահներն արդեն տեղակայվել են այստեղ և կհսկեն քաղաքացիների անվտանգ ելումուտը:
Խաղաղապահներն այս պահին վերահսկում են նաև Բերձորի միջանցքով երթևեկող քաղաքացիների անվտանգությունը: Ժամը 20:00-ից հետո Հայաստանի Հանրապետության հետ կապը կիրականացվի նոր երթուղով»,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ:
Կարծիքներ