ԲԴԽ նախագահը ներկայացրեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Սամվել Գրիգորյանի ինքնաբացարկի պատճառը
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը ներկայացրեց, թե ինչ պատճառաբանությամբ է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Գրիգորյանը ինքնաբացարկ հայտնել Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի պաշտոնից:
Այս մասին հարցին Վարդազարյանն անդրադարձավ Ազգային ժողովի նիստի ընթացքում:
«Սամվել Գրիգորյանն ինձ պարզաբանեց, որ հետպատերազմյան շրջանում, հաշվի առնելով Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի ծանր վիճակը, այսօր քան երբևէ անհրաժեշտ է համակարգել դատարանի աշխատանքը և ապահովել Սյունիքի մարզի դատարանի բնականոն աշխատանքները, այդ պատճառով չի հավակնում ստանձնել Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր պաշտոնը»,- ասաց Վարդազարյանը:
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները:
Կարծիքներ