Էրեբունու 1-ին զանգվածում տուն է այրվել

Էրեբունու 1-ին զանգվածում տուն է այրվել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունվարի 8-ին, ժամը 12։53-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Մուշավան թաղամասի գերեզմանատան մոտակայքում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել։

 Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

 Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Էրեբունու 1-ին զանգվածի Այգեգործական տարածքի 95-րդ փողոցի տներից մեկում (սեփականատեր՝ Ա․ Ե․, ծնված 1955 թ․)։

 Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 13։49-ին, մարվել՝ 14։05-ին։ Այրվել է տունը՝ խորդանոցով (60 քմ)։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում