Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» հետ նոր պայմանագիր է կնքել
Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» հետ նոր պայմանագիր է կնքել: Այն երկարաձգվել է 2 տարով՝ մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
Պայմանագրի կնքումից հետո Մխիթարյանը լուսանկարներ և կարճ տեսանյութ է հրապարակել՝ գրելով.
««Ինտեր»՝ իմ տուն»:
Տեսանյութում Հենրիխ Մխիթարյանը մասնավորապես ասել է.
«Ուրախ եմ երկարաձգել պայմանագրիս ժամկետը և շարունակել ճանապարհորդությունս մինչև 2026 թվականը։ Մաղթում եմ ձեզ ուրախ Նոր տարի։ Միշտ առաջ, «Ինտեր»»:
Կարծիքներ