«Մանչեսթեր Յունայթեդը» Ռոնալդուի անունով 45 միլիոն դոլարի մարզաշապիկ է վաճառել
«Մանչեսթեր Յունայթեդը» Կրիշտիանու Ռոնալդուի անունով և խաղային համարով 45 միլիոն դոլարի մարզաշապիկ է վաճառել: Այս մասին հաղորդում է AS-ը: Ըստ աղբյուրի՝ անգլիական ակումբը կստանա վաճառքի 10 տոկոսը, իսկ մնացածը կստանա Adidas-ը, որը ակումբի տեխնիկական հովանավորն է:
36-ամյա Ռոնալդուն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»: Տրանսֆերի գումարը կազմեց 15 միլիոն եվրո: Նա անգլիական ակումբի հետ կնքել է երկամյա պայմանագիր՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:
Կարծիքներ