Մոտ 800 անգամ ինքնասպանության փրձ կատարած քաղաքացին ընկել է «Հաղթանակ» կամրջից
Դեկտեմբերի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը , դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարները, շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, պարեկային ծառայողները, ոստիկաններ:
Մինչ փրկարարները, ոստիկաններն ու պարեկները քաղաքացիների հետ փորձել են այդ տղամարդուն համոզել դուրս գալ վտանգավոր եզրագծից դեպի անվտանգ վայր, նա ընկել է կամրջից ներքև:
Տեղում նրան օգնություն են ցուցաբերել, ապա պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային և տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Պարզվել է, որ նա Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Խաժակ Հայրապետյանն է, ով գտնվել է կամրջի արգելապատնեշից այն կողմ, կանգնել է կամրջին ամրացված լուսարձակի վրա, ինչի կոտրվելու հետևանքով Խ. Հայրապետյանը վայր է ընկել կամրջից:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթեր են ստացվել:
Կայքի տեղեկություններով՝ Խ. Հայրապետյանը իրավապահ համակարգում հայտնի է՝ որպես մոտ 800-ից ավելի անգամ Երևանում և Արարատի մարզում ինքնասպանության փորձեր կատարած անձ:
Ամեն անգամ նա հայտնվել է Երևանի «Հաղթանակ», Կիևյան կամ Դավիթաշենի կամուրջների վրա, և սպառացել իրեն ցած նետել ու դեպքի վայր ժամանած օպերատիվ ծառայությունները մի քանի ժամ նրա հետ բանակցություններ են վարել, որից հետո ինքնակամ դուրս է եկել անվտանգ վայր և հեռաել:
Նմանատիպ մի քանի դեպք էլ եղել է Արարատի մարզում:
Կարծիքներ