Բոլորի շահերից է բխում անցկացնել գրագետ քարոզարշավ և թույլ տալ քաղաքացիներին կողմնորոշվելու իրենց ընտրության հարցում. Լ. Ստեփանյան

Բոլորի շահերից է բխում անցկացնել գրագետ քարոզարշավ և թույլ տալ քաղաքացիներին կողմնորոշվելու իրենց ընտրության հարցում. Լ. Ստեփանյան

Սիրելի կոտայքցիներ,

Այսօր պաշտոնապես մեկնարկեց քարոզարշավը։ Պատերազմից հետո ՀՀ-ում ստեղծված անառողջ միջավայրի, ներքին քաղաքական խմորումների, հասարակական համերաշխության վերականգնման, պետության առջև ծառացած ամենատարբեր խնդիրների լուծման համար առավել ընդունելի բանաձև, քան արտահերթ խորհրդարանական ընտրություններ էին, գոյություն չուներ։ Համապետական այս լուրջ, առանցքային նշանակություն ունեցող միջոցառման ժամանակ է որոշվելու ՀՀ-ի առաջիկա 5 տարիների զարգացման տեսլականը և վստահվելու այն քաղաքական ուժին, ում ծրագիրն առավել իրատեսական է, ամբիցիաներից զերծ, համապարփակ է ու ներառական, և , ամենակարևորը, պատասխանում է "ինչպես" հարցին` դրանով իսկապես դառնալով պետության ապագա քայլերի, անելիքների ու հանձնառությունների փաստաթուղթ, ուղեցույց, քաղաքացու հետ կնքված պայմանագիր, այլ ոչ թե բարի ցանկությունների հավաքածու։

Ելնելով մի շարք հանգանքներից , քաղաքական-հասարակական կյանքի օբյեկտիվ իրավիճակը պայմանավորող գործոններից, լուրջ ու մտահոգիչ իրողություններից, լուծման կարոտ մի շարք հրատապ խնդիրներից` այս ընտրություններն իրենց բնույթով առավել, քան կարեւոր են, առավել, քան վճռորոշ են։ Վստահ եմ, որ բոլոր քաղաքական ուժերը անելու են անհնարինը ` ստանալու համար քաղաքացու վստահության քվեն , իսկ այդ պրոցեսում որոշները չեն խուսափելու կիրառել ոչ ընդունելի միջոցներ ու օգտագործելու քաղաքական մշակույթի տեսանկյունից անգրագետ կոչեր, ուղերձներ, անձնական վիրավորանքներ և այլն, դրանով զրկելով զուտ քաղաքական գործընթացը քաղաքական ակցենտից ու տեղափոխելով բոլորովին այլ` անձնական, զգացական ու էմոցիոնալ հարթություն։ Ուստի , փաստարկներն այս փուլում այլընտրանք չունեն. երբ դրանք չկան, սպառվում է ռեալ պոլիտիկի զինանոցը, հերթը հասնում է անձնական վիրավորանքներին։ Նման դիրքավորումը հանրության մոտ էլ ավելի մեծ շփոթ կառաջացնի, ովքեր առանց այդ էլ ապատիայի մեջ են, իսկ արդյունքում կունենանք ցածր մասնակցություն։ Այդ իսկ պատճառով բոլորի շահերից է բխում անցկացնել գրագետ քարոզարշավ և թույլ տալ քաղաքացիներին կողմնորոշվելու իրենց ընտրության հարցում։

Ուստի որդեգրելով ժողովրդավարական արժեքների ու քաղաքական բարձր մշակույթին հարիր գործիքակազմը ես նույնպես մտնում եմ քաղաքական պայքարի մեջ` ներառելով Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակում։

Շնորհակալ եմ, առաջիկայում կներկայացնեմ մարզում մեր գրաֆիկը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում