Գեղարքունիքի մարզում ական է պայթել. կա տուժած
Հոկտեմբերի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում «Ճամբարակի առողջության կենտրոն»-ից ահազանգ է ստացվել ոստիկանության Ճամբարակի բաժին, որ «աջ ոտնաթաթի պայթունաալիքային սալջարդ» մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Ճամբարակ քաղաքի բնակիչ 31-ամյա Սուրեն Լ․-ն է, ով նույն օրը, ժամը 18։00-ի սահմաններում պատահաբար կանգնել է ականի վրա, ինչի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն, որի պատճառով էլ ստացել է վնասվածք;
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Կարծիքներ