Էկվադորի բանտերում արտակարգ դրություն է հայտարարվել մաֆիայի դեմ պայքարելու համար
Էկվադորի նախագահ Լենին Մորենոն հայտնել է, որ երկրի բանտերում արտակարգ դրություն է հայտարարում: Այս մասին գրում է Интерфакс.ру-ն:
«Լուրջ իրադարձությունների կապակցությամբ ես երկրի բանտերում արտակարգ դրություն եմ հայտարարել, որպեսզի երկրի զինված ուժերը միանան մաֆիայի նկատմամբ հսկողությանը, քանի որ վերջինս այժմ պատժիչ հաստատություններում քաոս է ստեղծում: Մենք շարունակում ենք հանցավորության դեմ պայքարել բոլոր դիրքերում»,- գրել է Մորենոն թվիթերյան իր էջում:
Նախորդ շաբաթ երկրի բանտերից մեկում սկսված անկարգությունների հետևանքով նվազագույնը 11 մարդ է մահացել: Եվս 15 անձ, ներառյալ ոստիկաններ, տուժել են:
Կարծիքներ