Ես ատում եմ նրանց բոլորին․ Ռեթքլիֆը՝ ԱՊԼ-ի չեմպիոնությանը հավակնող ակումբների մասին
«Մանչեսթեր Յունայթեդի» համասեփականատեր Ջիմ Ռեթքլիֆը ասել է, թե որ թիմին է ցանկանում տեսնել չեմպիոն Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում։ Գրում է Armsport.am-ը։
«Ես ատում եմ նրանց բոլորին (ծիծաղում է): Դե, մենք ունենք «Լիվերպուլ», «Մանչեսթեր Սիթի» և «Արսենալ»: Նրանք բոլորը մեր մրցակիցներն են։ Ես չեմ կարող ընտրել մեկին», — ասել է Ռեթքլիֆը փոդքաստի ժամանակ:
Նա նաև գնահատել է «Արսենալի» հավանական չեմպիոնությունը.
«Դա լավ կլիներ Միկել Արտետայի համար։ Նա իսկապես լավ աշխատանք է կատարել այնտեղ, և ակումբում համբերատար էին նրա հանդեպ», — ավելացրել է Ռեթքլիֆը:
Կարծիքներ