Ինչպիսին է եղել մասնակցությունը Երևանի ավագանու ընտրություններին՝ ըստ վարչական շրջանների

Ինչպիսին է եղել մասնակցությունը Երևանի ավագանու ընտրություններին՝ ըստ վարչական շրջանների

Ինչպես հայտնել ենք, ժամը 20:00-ին Երևանում փակվել են ընտրական բոլոր տեղամասերը, քվեարկությունն ավարտված է: 

Նույն ժամի դրությամբ մասնակցության թիվը Երևանում կազմել է 28,46%:

Ներկայացնում ենք ընտրությունների ակտիվությունը Երևանում՝ ըստ վարչական շրջանների՝ արձանագրված 20:00-ի դրությամբ:

Աջափնյակ վարչական շրջանում քվեարկել է 23 հազար 229 ընտրող՝ 27.98%:

Արաբկիր վարչական շրջանում քվեարկել է 29 հազար 301 ընտրող՝ 30.99%:

Նորք Մարաշ վարչական շրջանում քվեարկել է 3314 ընտրող՝ 31.07%:

Դավթաշեն վարչական շրջանում քվեարկել է 10 հազար 709 ընտրող՝ 31.98%:

Նուբարաշեն վարչական շրջանում քվեարկել է 2250 ընտրող՝ 27.09%:

Էրեբունի վարչական շրջանում քվեարկել է 21 հազար 719 ընտրող՝ 24.35%:

Շենգավիթ վարչական շրջանում քվեարկել է 29 հազար 357 ընտրող՝ 21.05%:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում քվեարկել է 17 հաար 6 ընտրող՝ 29.98%:

Կենտրոն վարչական շրջանում քվեարկել է 28 հազար 714 ընտրող՝ 30.25%:

Ավան վարչական շրջանում քվեարկել է 12 հազար 575 ընտրող՝ 32.22%:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում քվեարկել է 27 հազար 490 ընտրող`29.86%:

Նոր Նորք վարչական շրջանում քվեարկել է 28 հազար 889 ընտրող՝ 29.63%:

Հիշեցնենք՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է 13 կուսակցություն և 1 կուսակցությունների դաշինք։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում