Կրակոցներ Վրաստանի իշխող կուսակցության գրասենյակի մոտ. կան վիրավորներ
Դմանիսիում (Քվեմո Քարթլիի տարածաշրջան) կրակոցներ են հնչել իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակի մոտ, կան վիրավորներ: Տեղեկությունը հայտնում է Rustavi 2 հեռուստաալիքը։
Նշվում է, որ միջադեպի պատճառը դեռ հայտնի չէ, հստակ տեղեկություն չկա նաև, թե կոնկրետ քանի մարդ է վիրավորվել: «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն կատարվածը սադրանք է անվանել։
«Նման դեպքերում պետք է իրավապահները խստագույնս արձագանքեն։ Սա արդարացում չունի, հանցագործություն կատարած անձանց նկատմամբ պատիժը ոչ մի կերպ չի կարող մեղմացվել», – ասել է նա։
Վրաստանի ՆԳՆ-ն առայժմ ոչ մի մեկնաբանություն չի արել։
Կարծիքներ