Աննա Հորոբեցը Ուկրաինայում ՀՀ դեսպանին է նվիրել 14-րդ դարի արքայազն Վլադիմիրի «Աղոթագրքի» ֆաքսիմիլային հրատարակությունը
Նոյեմբերի 23-ին դեսպան Վլադիմիր Կարապետյանը ընդունել է «Հորոբեց» հրատարակչության տնօրեն Աննա Հորոբեցին, ով դեսպանին նվիրել է 14-րդ դարի արքայազն Վլադիմիրի «Աղոթագրքի» ֆաքսիմիլային հրատարակությունը, որը լույս է տեսել Ուկրաինայում ՀՀ դեսպանության աջակցությամբ: Այդ մասին հայտնում է դեսպանությունը ֆեյսբուքյան էջում։
Վլադիմիր Կարապետյանն ու տիկին Հորոբեցը անրադարձել են ֆաքսիմիլային հրապարակումների շնորհանդեսին, որը տեղի էր ունեցել սեպտեմբերի 7-ին «Սոֆիա Կիևսկայա» ազգային արգելոցում «Մշակութային ժառանգության վերադարձը Ուկրաինային» նախագծի շրջանակներում, որում գիտնականները, պատմաբաններն ու հետազոտողները՝ Արքայազն Վլադիմիրի «XIV դար» աղոթագրքի վերաբերյալ հրապարակումներ ներկայացնելիս, ընդգծում էին մեր երկրների ընդհանրությունը, ինչպես նաև հայ և ուկրաինացի ժողովուրդների ներկայացուցիչների պատմական կապերը։
Աղոթագրքի բնօրինակը գտնվում է Նյու Յորքի հանրային գրադարանում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Աղոթագրքի բնօրինակը Ուկրաինա բերելու հնարավորության վերաբերյալ, որպեսզի հասարակության լայն շրջանակները հնարավորություն ունենան տեսնելու այս եզակի ստեղծագործությունը։
Կարծիքներ