Լոս-Անջելեսում ջերմաստիճանը հասել է 49,4 աստիճան Ցելսիուսի
Նախօրեին ԱՄՆ Լոս-Անջելես քաղաքում ջերմաստիճանը հասել է 49,4 աստիճան Ցելսիուսի: Ինչպես հայտնել են ԱՄՆ ազգային օդերևութաբանական ծառայությունից, սա քաղաքի պատմության մեջ երբևէ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանն է, գրում է ТАСС գործակալությունը:
Նախորդ ռեկորդը եղել է 2006 թվականի հուլիսի 22-ին՝ գրանցվել էր + 48,3 ջերմաստիճան:
Ընդ որում, օդերևութաբանները զգուշացնում են, որ օդի ջերմասիճանը կշարունակի բարձրանալ, շուտով այս առումով նոր ռեկորդներ են սպասվում:
Կարծիքներ