Թրամփ. Հանրապետականները Չինաստանից փոխհատուցում կպահանջեն համաճարակի համար, եթե հաղթեն ընտրություններում
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը և կառավարությունը, եթե հաղթեն ընտրություններում, Չինաստանից կպահանջեն տրիլիոնավոր դոլարներ՝ որպես փոխհատուցում նոր տեսակի կորոնավիրուսի տարածման համար։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Կոնրո քաղաքում (Տեխաս) իր կողմնակիցների առջեւ։
«Մենք Չինաստանին պատասխանատվության կենթարկենք վիրուսի տարածման համար և տրիլիոնավոր դոլարներ կգանձենք նրանց պատճառած վնասի և տառապանքի համար», - ասել է նա:
Բացի այդ, Թրամփը հայտարարել է, որ եթե հանրապետականները հաղթեն, ապա կվերսկսվեն աշխատանքները երկրի հարավային սահմանին պատի կառուցման վրա, որը, ըստ նրա, պատրաստ կլինի երեք շաբաթից։
Կարծիքներ