2023-ի առաջին եռամսյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 35 տոկոսով
Համաձայն ՀՀ Զբոսաշրջության կոմիտե տրամադրած տեղեկատվության՝ 2023 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է մոտ 450 հազար մարդ: Սա առավել քան 35 տոկոսով ավել է 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։
«Այս տարվա մարտ ամսին Հայաստան է այցելել մոտ 160 հազար զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա շուրջ 84 հազար հոգու համեմատ։ Սա լավագույն ցուցանիշն է մարտ ամսվա համար։
Զբոսաշրջության այցելությունների քանակով առաջին եռյակը շարունակում են մնալ Ռուսաստանը, Վրաստանը և Իրանը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ