Հնդկաստանի հարավ-արևմուտքում հեղեղումների հետևանքով 10 մարդ է զոհվել
Առնվազն 10 մարդ է զոհվել, ևս 18 -ը անհետ կորել են Կերալայի մի քանի շրջաններում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասինհաղորդել է Hindustan Times-ը ՝ վկայակոչելով նահանգի կառավարության պաշտոնական աղբյուրներին:
Նահանգի երեք շրջաններն ամենաշատն են տուժել՝ երկու մարդ մահացել է Իդուկկի շրջանում, չորսը՝ Պատանամտիտտա և Կոտայամ շրջաններում տեղի ունեցած աղետից: Վերջինում ևս 18 մարդ անհետ կորել է: Հնդկաստանի օդերևութաբանական վարչությունը արտակարգ դրություն է հայտարարել նահանգի վեց շրջաններում:
Նահանգի ողջ տարածքում տարհանվել է առնվազն 5000 ընտանիք, հայտնել են տեղական իշխանությունները: Նահանգի կառավարությունը նաև որոշում է կայացրել դադարեցնել ուխտագնացությունը դեպի Հնդկաստանի հարավում ՝ Սաբարիմալա, Այափպան աստծո տաճար՝ եղանակային պայմանների պատճառով:
Կարծիքներ