Գարգառ բնակավայրով անցնող ճանապարհահատվածում գտնվող կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են

Գարգառ բնակավայրով անցնող ճանապարհահատվածում գտնվող կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են

Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանն աշխատանքային այցով եղել է Գյուլագարակ համայնքի Գարգառ վարչական տարածքում: Այս մասին տեղեկացնում է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:

Ասրյանը ծանոթացել է Մ-3՝ Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր–Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհի Գարգառ բնակավայրով անցնող հատվածում գտնվող վթարավտանգ կամրջի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:

Գարգառ բնակավայրի վարչական ղեկավար Միշա Զալինյանը հայտնել է, որ պետբյուջեի ֆինանսավորմամբ՝ կապիտալ նորոգման աշխատանքների մի մասն իրականացվել է: Առաջնային է երթևեկելի հատվածի նորոգումը, կամրջի հենապատերի, հենասյուների ամրացումը:

Հանրապետական նշանակության ճանապարհահատվածում գտնվող կամուրջն ավելի քան 30 տարի չէր հիմնանորոգվել: Այս տեղանքով օրական անցնում են տասնյակ ծանրաքարշ և հարյուրավոր մարդատար մեքենաներ: 50 մետր երկարությամբ կամուրջը երկարամյա շահագործումից դժվարանանցանելի էր դարձել:

Գոռ Ասրյանը Գարգառի վարչական ղեկավարին հորդորել է հետևողական լինել աշխատանքների որակի նկատմամբ, անհրաժեշտության դեպքում օգտագործել նաև համայնքային տեխնիկան՝ մինչ շինարարական աշխատանքների ավարտը կամրջի անանցանելի հատվածները փոսալցնելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում