Գազայում շրջափակման մեջ լրագրողներ են մնացել
Գազայի Խան Յունիս քաղաքի «Նասեր» հիվանդանոցային համալիրում իսրայելական բանակի շրջափակման մեջ են մնացել նաև լրագրողներ, այդ թվում՝ ՌԻԱ Նովոստիի լրագրողը։
Ալ-Հիլուն նկարահանում է իրականացրել Խան Յունիսում տիրող իրավիճակի վերաբերյալ: Հենց այդ ժամանակ էլ վերջին անգամ կապ է հաստատեց գործակալության հետ և հայտնել, որ Իսրայելի պաշտպանության ուժերի զորքերը մոտենում են հիվանդանոցին։
«Երբ տանկերը սկսեցին մոտենալ, իմ գործընկերներից շատերը կարողացան հեռանալ: Ես և մի քանի այլ լրագրողներ մնացինք օղակում»,- հայտնել է լրագրողը, տեղեկացնելով, որ իրենք հիվանդանոցի 5-րդ հարկ բարձրանալու անհրաժեշտություն ունեն՝ կապի ապահովման համար:
Ըստ նրա, Իսրայելի պաշտպանության բանակը արգելել է տեղաշարժը, ինչի հետևանքով փաստացի կտրվել է կապը քաղաքի միակ գործող հիվանդանոցի և դպրոցի միջև: Հիվանդանոցը վերածվել է փախստականների ժամանակավոր կացարանի:
Պաղեստինյան լրատվամիջոցները փետրվարի 7-ին հայտնել էին, որ իսրայելցի զինվորականները կրակի հսկողության տակ են վերցրել հիվանդանոցի հինգերորդ հարկը, ապա գնդակոծել այն։ Հարձակման հետևանքով զոհվել էր մեկ մարդ, կան վիրավորներ։
ՌԻԱ Նովոստին շարունակում է փորձել կապ հաստատել հիվանդանոցի գլխավոր բժշկի հետ, ով նույնպես անցյալ շաբաթ մեկնաբանություններ է տվել գործակալությանը։
Կարծիքներ