Արագածոտնում սկեսրայրը հիվանդանոցում հարսին տեսակցելու շուրջ վեճի ժամանակ հայհոյանքներ է հնչեցրել բուժանձնակազմին

Արագածոտնում սկեսրայրը հիվանդանոցում հարսին տեսակցելու շուրջ վեճի ժամանակ հայհոյանքներ է հնչեցրել բուժանձնակազմին

Հունիսի 23-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում․ ժամը 14։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ապարանի բաժին են զանգահարել «Ապարան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ հարբած վիճակում գտնվող տղամարդը հայոյանքներ է հնչեցնում, խնդրել են ոստիկան մոտենա:

 

Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ «Ապարան» բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքում գտնվող, Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Մարինե Հ․-ին տեսակցելու հարցի շուրջ վերջինիս ամուսնու հայր, Արագածոտնի մարզի բնակիչ 63-ամյա Սմբատ Գ․-ն ալկոհոլ օգտագործած վիճակում միջանցքում և բակում մոտ 10-15 րոպե հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ ուղղված հիվանդանոցի բուժաշխատողների հասցեին, խախտելով հիվանդանոցի հիվանդների անդորրը, խաթարելով հիվանդանոցի բնականոն աշխատանքը:

Ոստիկանների կողմից Սմբատ Գ․-ն ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում