Բրյուսելը նախազգուշացրել է Եվրոպայի պաշտպանության լուրջ խնդիրների մասին. El Pais
Եվրահանձնաժողովը (ԵՀ) նախազգուշացրել Է լուրջ թերությունների մասին Եվրոպայի պաշտպանության բնագավառում ԵՄ-ում անվտանգության հետ կապված իրադրության վատթարացման ֆոնին Ուկրաինայի շուրջ իրադարձությունների պատճառով: Մայիսի 13-ին այդ մասին հաղորդել Է El Pais թերթը՝ վկայակոչելով Եվրոպայի իշխանությունների փաստաթղթի նախագիծը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Թերթի տեղեկատվությամբ՝ ԵՀ-ն վերլուծել Է Եվրոպայի ռազմական ծախսերը եւ արդյունքը ցուցադրել Է խոցելիության աղետալի պատկեր, առանձնապես բաց պատերազմի դեպքում: Նշվում Է, որ Եվրոպայի երկրների թույլ կողմերի ցուցակում հայտնվել են քաղաքների եւ ենթակառուցվածքի օբյեկտների հակաօդային պաշտպանությունը, ինչպես նաեւ զինամթերքի պակասը: Բացի դրանից, Բրյուսելում ուշադրություն են դարձրել լոգիստիկայի հետ կապված խնդրիներին, եվոպական ծածկույթի ծածկագված արբանյակային կապի ցանցի, կիբեռանվտանգության թերությունների կամ ռազմամթերքի պակասի վրա ուկրաինական բանակի օգնության համար նյութերի մատակարարումներից հետո:
ԵՀ-ի փաստաթղթի նախագծում ասված Է «անվտանգության սպառնալիքերի աճի», ինչպես նաեւ այն մասին, որ Ուկրաինայի իրադարձությունները բացահայտեցին «խաղաղ ժամանակ պաշտպանության ցածր ծախսեի» բացասական հետեւանքները: Բրյուսելի հաշվարկներով՝ եվրոպական ռազմական ծախսերը, որոնք մինչեւ ներկայիս ճգնաժամը կազմում Էին տարեկան շուրջ 200 միլիարդ եվրո, կավելանան մոտավորապես 60 միլիարդ եվրոյով, եթե ԵՄ-ի երկրները, որոնք մտնում են ՆԱՏՕ-ի կազմի մեջ, հասնեն սույն ներդրումները համախառն ներքին արդյունքի մինեւ 2 տոկոսին հասցնելու նպատակին: ԵՀ-ում կարծում են, որ «Եվրոպայում առաջանում Է անդամ պետություննեում ռազմական ծախսերի ամենամեծ ավելացման խնդիրը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ