«Շիրակ»-ը հյուրընկալվելիս հաղթեց «Արարատ»-ին
Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 25-րդ տուրը մեկնարկեց «Արարատ»-«Շիրակ» խաղով:
Առաջինը հանդիպման հաշիվը բացեցին «Արարատ»-ի ֆուտբոլիստները: Աչքի ընկավ Զավեն Բադոյանը: «Շիրակ»-ից երկար ժամանակ չպահանջվեց հաշվի հավասարությունը վերականգնելու համար: Գոլը խփեց Ժիրայր Մարգարյանը: Գյումրին ներկայացնող «Շիրակ»-ին հաջողվեց հաղթանակի նժարը թեքել իր կողը և հաղթել: 55-րդ, 84-րդ րոպեներին Կոնեի խփած երկու և 90+3-րդ րոպեին նույն Ժիրայր Մարգարյանի գոլերի շնորհիվ ակումբը հաղթանակ տոնեց: «Արարատ»-«Շիրակ»` 1:4:
Տուրի մյուս խաղերում միմյանց դեմ կմրցեն «Ալաշկերտ»-«Նոա» (հունիսի 28, մեկնարկը 17:30), «Լոռի»-«Արարատ-Արմենիա» (հունիսի 28, մեկնարկը 17:30) և «Ուրարտու»-«Փյունիկ» (հունիսի 28, մեկնարկը 19:30) զույգերը:
Կարծիքներ