Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:
ՖԻՖԱ-ն ներկայացրել է 2021 թվականի վերջին վարկանիշային աղյուսակը, որտեղ Խոակին Կապառոսի գլխավորած հավաքականը 92-րդն է: ՖԻՖԱ-ի դասակարգման նախորդ աղյուսակում ևս Հայաստնի հավաքականը 92-րդն էր:
Դասակարգման աղյուսակի տասնյակում փոփոխություն չկա. Աղյուսակը գլխավորում է Բելգիան, որին հաջորդում են Բրազիլիան, Ֆրանսիան, Անգլիան, Արգենտինան, Իտալիան, Իսպանիան, Պորտուգալիան, Դանիան և Նիդերլանդները:
Կարծիքներ