ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը ծանուցել է կառույցին Ադրբեջանի գործողությունների ու իրավիճակի մասին
Հայաստանը միջազգային հանրությանը կոչ է անում համապատասխան արձագանքել Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակին. Այս մասին երեքշաբթի լրագրողներին ասել է ՄԱԿ-ում Հանրապետության մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։ Այդ մասին գրոմ է Հայկական Ժամանակը՝ հղում անելով TACC-ին։
«Մենք ծանուցել ենք Անվտանգության խորհրդի անդամներին իրավիճակի մասին, ես խորը մտահոգություն հայտնեցի բաց բանավեճի ընթացքում»,- ասել է մշտական ներկայացուցիչը։
Հիշեցնենք՝ երեկ առավոտից իրավիճակը ծայրահեղ լարված էր Հայաստանի հյուսիսային հատվածում: Ադրբեջանը կիրառում էր զրահատեխնիկա, հրետանի, հայկական կողմը պատասխանում էր նույնությամբ: Երկու կողմերում էլ կան կորուստներ, վիրավորներ:
ՀՀ ՊՆ-ի տեղեկացմամբ՝ վերջինների թիվը ճշտվում է: Հայտնի է նաև, որ հայկական կողմից գերեվարվել է 12 զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային:
ՊՆ վերջին հաղորդագրության համաձայն, ռուսական կողմի միջնորդությամբ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը՝ հարաբերականորեն կայունացել։
Կարծիքներ