Որոնվում է Օլգա Սանիկովան
Մայիսի 10-ին Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ոստիկանութան հերթապահ մասում, այնուհետև ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Ստեփանակերտում բնակվող ՌԴ քաղաքացի Օլգա Սանիկովայի՝ մայիսի 9-ին Կարկառ գետի ափամերձ տարածքում անհետ կորելու մասին։
Արդեն 2 օր է ոստիկանության ծառայողներն ու փրկարարները փնտրողական աշխատանքներ են իրականացնում Կարկառ գետի երկայնքով։ Որոնումներն առայժմ արդյունք չեն տվել։
ԱՀ ոստիկանությունը խնդրում է Օլգա Սանիկովայի մասին որևէ տեղեկություն իմանալու դեպքում դիմել ոստիկանություն կամ զանգահարել 1-02:
Կարծիքներ