Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ-ի երկրների հետախուզությունների ղեկավարների հանդիպումը

Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ-ի երկրների հետախուզությունների ղեկավարների հանդիպումը

ԱՊՀ-ի պետությունների անվտանգության մարմինների եւ հետախուզական ծառայությունների ղեկավարների հետախուզական գործունեության հարցերին նվիրված տասնութերորդ խորհրդակցությունը սեպտեմբերի 30-ին կանցկացվի Մոսկվայում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն: Ամենամյա միջոցառմանը կմասնակցեն Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի եւ Ռուսաստանի պատվիրակությունները:

«Խորհրդակցական մարմնի աշխատանքի շրջանակներում  Ռուսաստանի Դաշնության նախագահի հանդիպումը Համագործակցության երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ պլանավորվում Է տեսակոնֆերանսի ռեժիմով… Միջոցառումն սկսվելու Է սեպտեմբերի 30-ին ժամը 09:00-ին»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Հանդիպումը կբացի Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրենը, նա կհրապարակի Վլադիմիր Պուտինի ուղերձը խորհրդակցության մասնակիցներին, նշվում Է մամուլի տեղեկագրում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում