Փոփոխություն Երեւանի բյուջեում. սուբվենցիաներն ավելացվեցին 1,44 մլն դրամով
Երեւանի ավագանին իր այսօրվա՝ ապրիլի 20-ի նիստում փոփոխություն կատարեց Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» որոշման մեջ:
Հարցը ներկայացրեց Երեւանի փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանը՝ նշելով, որ այս նախագծով նախատեսվում է Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեում իրականացնել հետևյալ փոփոխությունները.
• Երևան համայնքի 2021 թվականի բյուջեի եկամտային մասում՝ ընթացիկ նպատակային հատկացումները (սուբվենցիաները) ավելացնել՝ 1,440.0 հազ. դրամ, որը արդեն Երևան համայնքի 2021 թվականի բյուջեի ծախսային մասում կուղղվի այլընտրանքային աշխատանքային ծառայության անցած ՀՀ քաղաքացիներին օրենքով սահմանված կարգով դրամական բավարարմանը և փոխհատուցմանը:
• Նախագծով առաջարկվում է ««Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» ծրագրի շրջանակներում մասհանումների գծով վճարումների տրամադրում» ծրագրով նախատեսել շուրջ 15,3.0 հազ. եվրոյին համարժեք 10,000.0 հազ. ՀՀ դրամ՝ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2015 թվականի դեկտեմբերի 11-ին կնքված «Երևանի կոշտ թափոնների ծրագիր» վարկային համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ-ի միջև 2017 թվականի դեկտեմբերի 12-ին կնքված ենթավարկային պայմանագրի մասհանման գծով, մարումը՝ «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ-ին սուբսիդավորելու նպատակով:
Կարծիքներ