Պրահայում Ռուսաստանի դեսպանատան պատերին կետչուպ են լցրել
Կիրակի գիշերը Չեխիայի մի քանի քաղաքացի կետչուպ է լցրել Ռուսաստանի դեսպանատան շենքի վրա: Նրանց կարծիքով՝ կետչուպը պետք է խորհրդանշեր 2014 թվականին Վրբետիցեի պահեստում զոհվածների արյունը, որի կազմակերպման մեջ Չեխիայի իրավապահները կասկածում են Ռուսաստանի հատուկ ծառայություններին:
Ավելի ուշ ոստիկանությունը բերման է ենթարկել յոթ քաղաքացու, որոնց նկատմամբ հարուցվել է վարչական իրախախտման մասին գործ, ընթանում է նախաքննություն, գրում է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ