Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն

Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պաշտոնավարող եպիսկոպոսների, Հայաստանի թեմակալ առաջնորդների և առաջնորդական փոխանորդների հետ այցելեց Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի անկախության և անսասանության համար իրենց կյանքն ընծայաբերած հայորդիների հիշատակին: 



Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը, պանթեոնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն։ Հոգևորականաց դասն աղոթք բարձրացրեց առ Աստված քաջորդիների հոգիների խաղաղության համար: 

Նորին Սրբությունն ու եկեղեցականներն առանձնաբար այցելեցին նաև ազգի հերոս զավակների շիրիմներին՝ բերելով իրենց խոնարհումն ու աղոթքը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում