Բելառուսում ձերբակալել են ընդդիմության առաջնորդներից մեկին
Բելառուս իրավապաշտպանները հայտնել են «Եվրոպական Բելառուս» քաղաքացիական արշավի ակտիվիստ Մաքսիմ Վինյարսկիի ձերբակալության մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
««Եվրոպական Բելառուս» արշավի ակտիվիստ Մաքսիմ Վինյարսկին ձերբակալվել է քրեական գործի շրջանակներում»,- այսօր հաղորդել է «Գարուն» իրավապաշտպան կենտրոնը:
Առայժմ հայտնի չէ՝ որ հոդվածով է քրեական գործ հարուցվել, նշվում է հաղորդագրության մեջ:
Վինյարսկին ընդդիմադիր գործունեությամբ զբաղվում է 1999 թվականից․ մասնակցել է բողոքի բազմաթիվ ակցիաների, տասնյակ անգամ ենթարկվել է վարչական ձերբակալությունների։
«Եվրոպական Բելառուս» քաղաքացիական արշավը ստեղծվել է 2008 թվականին՝ ընդդիմության առաջնորդներ Անդրեյ Սաննիկովի, Միխայիլ Մարինիչի, Միկոլա Ստատկևիչի, Վիկտոր Իվաշկևիչի նախաձեռնությամբ:
Կարծիքներ