Բիլ Գեյթսը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ (լուսանկար)
Ամերիկացի միլիարդատեր Բիլ Գեյթսը իր թվիթերյան էջում տեղեկացրել է, որ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։
«65 տարեկան լինելու առավելություններից մեկն այն է, որ իրավասու եմ պատվաստվել COVID-19-ի դեմ: Այս շաբաթ ստացել եմ իմ առաջին չափաբաժինը, և գերազանց եմ զգում»,- գրել է Microsoft ընկերության հիմնադիրը։
Գեյթսը նաև շնորհակալություն է հատնել բոլոր գիտնականներին, փորձարկման մասնակիցներին և բժշկական աշխատողներին, «որոնք մարդկությանը հասցրել են այս պահին»։
Կարծիքներ